Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցում ՍնԴ/3244/04/23 պարտապան՝ «Ճառագայթ» ՓԲ ընկերությանը

30.10.2023

Հայտատու` Հայաստանի Հանրապետության Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության մասնի օրենքի 95-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ



0065, քաղաք Երևան, Օտյան 53/2

№ՍնԴ/3244/04/23 30.10.2023թ.
ԴԴ-9.2-

«ՃԱՌԱԳԱՅԹ» ՓԲ ընկերությանը
/ք. Երևան, Հաղթանակ 1-ին փողոց, տուն 46/


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «Ճառագայթ» ՓԲ ընկերությանը (ՀՎՀՀ 01806844, գրանցման համար՝ 290.120.03309, գրանցման ամսաթիվ՝ 04.05.2006թ., հասցե՝ քաղաք Երևան, Հաղթանակ 1-ին փողոց, տուն 46) սնանկ ճանաչելու պահանջի մասին «Էվոկաբանկ» ՓԲ ընկերության դիմումը:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը 16.10.2023թ. որոշումը` դիմումը վարույթ ընդունելու և ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին և դիմումը կից փաստաթղթերի պատճեններով ուղարկել է «Ճառագայթ» ՓԲ ընկերությանը՝ դիմողի կողմից որպես պարտապանի հասցե նշված՝ ք. Երևան, Հաղթանակ 1-ին փողոց, տուն 46 հասցեով հասցեով, պարտապանին տրամադրելով 15 օրյա ժամկետ` սնանկությունը վիճարկելու համար, սակայն դատարանի կողմից ուղարկված որոշումը և դատավարական մյուս փաստաթղթերը հետ են վերադարձվել փոստային առաքումն իրականացնող ընկերության կողմից «չպահանջված» պատճառաբանությամբ:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 30.10.2023թ-ի որոշմամբ «Ճառագայթ» ՓԲ ընկորության, ընկերության տնօրենի, գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`