Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/8346/02/23 քաղաքացիական գործով Ֆլորա Սուրենի Մարուքյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

31.10.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/8346/02/23

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22-ը սեպտեմբերի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա․ Մկրտչյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի Ելենա Խաչատուրի Մանուչարյանի հայցադիմումին ընդդեմ Կարեն Ռաֆիկի Սաֆարյանի և Ֆլորա Սուրենի Մարուքյանի, ՀՀ կադաստրի կոմիտե՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը միակողմանի լուծելու և դրանից ծագած սեփականության իրավունքը դադարելու, նույն գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ փաստացի տիրապետման ու ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման և դրա պետական գրանցման պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի 08.05.2023թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 10.08.2023թ. որոշմամբ հրավիրել է նախնական դատական նիստ՝ 22.09.2023թ.:
Նախնական դատական նիստին ներկայացել է հայցվորի ներկայացուցիչը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը։
Նախնական դատական նիստում Դատարանը հայցվորի ներկայացուցչի հետ քննարկել է վերը հիշատակված հարցերը և գտնում է, որ կողմերի համար պետք է սահմանել ապացուցման պարտականություն:
Դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման ենթակա են առուվաճառքի պայմանագրով սահմանված բնակարանի արժեքը ոչ ամբողջությամբ և պայմանագրով սահմանված կարգի խախտմամբ ստացած լինելու, բնակարանը տիրազուրկ ճանաչելու հիմքերի, բնակարանը 10 տարի և անընդմեջ, բարեխիղճ և բացահայտ տիրապետելու վերաբերյալ փաստերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

ԵԴ/8346/02/23 քաղաքացիական գործով սահմանել հետևյալ ապացուցման պարտականությունը.
Հայցվոր Ելենա Մանուչարյանը պետք է ապացուցի առուվաճառքի պայմանագրով սահմանված բնակարանի արժեքը ոչ ամբողջությամբ և պայմանագրով սահմանված կարգի խախտմամբ ստացած լինելու, բնակարանը տիրազուրկ ճանաչելու հիմքերի, բնակարանը 10 տարի և անընդմեջ, բարեխիղճ և բացահայտ տիրապետելու վերաբերյալ փաստերը:
Ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանել 01.02.2024թ.:
Հրավիրել նախնական դատական նիստ 27.02.2024թ., ժամը 10:00-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`