Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/66120/02/22 քաղաքացիական գործով Վերոնիկա Չատինյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

31.10.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/66120/02/22

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05 հոկտեմբերի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա․ Մկրտչյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի Սարգիս Արսենի Չատինյանի ընդդեմ Հրաչյա Գյորգիի Մարգարյանի, երրորդ անձ Վերոնիկա Չատինյան՝ բաժնային սեփականություն հանդիսացող գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի 04.01.2023թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 06.03.2023թ. որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 18.04.2023թ., այնուհետև՝ 25.07.2023թ., այնուհետև՝ 05.10.2023թ.:
Նախնական դատական նիստին ներկայացել են հայցվորի և պատասխանողի ներկայացուցիչները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը։
Նախնական դատական նիստում Դատարանը, նիստում ներկա կողմերի ներկայացուցիչների հետ քննարկել է վերը հիշատակված հարցերը և գտնում է, որ կողմերի համար պետք է սահմանել ապացուցման պարտականություն:
Դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման ենթակա է Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի 5/2 հասցեում գտնվող անշարժ գույքից հայցվորի բաժնեմասի առանձնացման հնարավորության վերաբերյալ փաստը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

ԵԴ/66120/02/22 քաղաքացիական գործով սահմանել հետևյալ ապացուցման պարտականությունը.
Հայցվոր Սարգիս Չատինյանը պետք է ապացուցի Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի 5/2 հասցեում գտնվող անշարժ գույքից հայցվորի բաժնեմասի առանձնացման հնարավորության վերաբերյալ փաստը:
Ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանել 01.12.2023թ.:
Հրավիրել նախնական դատական նիստ 14.12.2023թ., ժամը 17:00-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`