Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/1743/04/19 սնանկության գործով դատական ծանուցագիր

31.10.2023

Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարությն օրենսգիրք, 95-րդ հոդված

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

0065, ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2, հեռ. /010/ 74-28-90, snank@court.am
ԴԴԱ-6
ՍնԴ/1743/04/19
26.10.2023թ.
ՀՀ ՊԵԿ
/ՀՀ, ք․ Երևան, Մ․ Խորենացի 3, 7/

<<Վիոլա Ջուր>> ՓԲԸ
/ՀՀ, ք․ Երևան, Աբովյան փողոց, 66/

<<Երևանի թիվ 18 մանկապարտեզ>> ՓԲԸ
/ՀՀ, ք․ Երևան, Արցախի փողոց, 8/

<<Երևանի թիվ 18 մանկապարտեզ>> ՓԲԸ-ի
սնանկության գործով կառավարիչ՝ Արմենակ Ադամյան
/ՀՀ, ք.Երևան, Բագրատունյաց 11 ա շենք, բնակարան 19 ա/



Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի /դատավոր՝ Ա. Բաբայան/ վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/1743/04/19 սնանկության գործն ըստ դիմումի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ <<Երևանի թիվ 18 մանկապարտեզ>> ՓԲԸ-ի՝ վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին:
13.07.2023թ. <<Վիոլա Ջուր>> ՓԲԸ-ի ներկայացուցչի կողմից ներկայացվել է գրություն՝ պահանջը գրանցելու մասին:
31.07.2023թ. <<Երևանի թիվ 18 մանկապարտեզ>> ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Արմենակ Ադամյանի կողմից Դատարան է ներկայացվել առարկություն՝ <<Վիոլա Ջուր>> ՓԲԸ-ի պահանջի վերաբերյալ:
Վերոհիշյալ առարկությունը քննության առնելու համար հրավիրված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է՝ 2023թ. դեկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան փող. 53/2 շ., դատական նիստերի թիվ 5 դահլիճ/:

Դատավորի օգնական` Հասմիկ Գևորգյան

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 010-74-28-90

Էլ. փոստ`