Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԿԴ/0020/02/18 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցում

31.10.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

31» հոկտեմբերի 2023թ.

ԵԿԴ/0020/02/18

Ազատ Բաբկենի Մելքոնյանին
(հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արհեստավորների 23/1)

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Լ. Սաղոյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/0020/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Երևան համայնքի ընդդեմ Ազատ Մելքոնյանի, երրորդ անձ՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ գումարի բռնագանձման, պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, հողամասը Երևան համայնքին վերադարձնելուն պարտավորեցնելու և որպես հետևանք՝ իրավունքի գրանցումը դադարեցնելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Ազատ Մելքոնյանի ընդդեմ Երևան համայնքի, երրորդ անձ՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նշանակված նախնական դատական նիստը տեղի կունենա՝ 2023թ. նոյեմբերի 13-ին, ժամը 11։00-ին (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 8): և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով/ կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես սկզբնական հայցով պատասխանող, հակընդդեմ հայցվոր:

Ծանոթություն:
Միաժամանակ հայտնվում է, որ դատական նիստին չներկայանալու դեպքում գործի քննությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման ուժով տեղի կունենա Ձեր բացակայությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ։
Հետևաբար նշանակված դատական նիստին Ձեր անհարգելի բացակայությունը հիմք է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի իրավակարգավորման ուժով հակընդդեմ հայցն առանց քննության թողնելու համար։
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (37410) 51-18-13

Էլ. փոստ`