Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/39815/02/22 քաղաքացիական գործով Էլիզավետա Հովսեփյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

31.10.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/39815/02/22







ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՎ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14-ը սեպտեմբերի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա․ Մկրտչյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով ըստ հայցի Սամվել Հակոբյանի ընդդեմ Էլիզավետա Հովսեփյանի, երրորդ անձ Հայաստան Օհանյան, ձեռք բերման վաղեմության ուժով հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելու և պատասխանողի տնօրինման իրավունքը դադարեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը.

ՊԱՐԶԵՑ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022թ. օգոստոսի 29-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 30.11.2022թ. որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 27.01.2023թ., այնուհետև՝ 11.04.2023թ., այնուհետև՝ 18.05.2023թ.:
18.05.2023թ. նախնական դատական նիստում դատարանը կայացրել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում և հրավիրել է ևս մեկ նախնական դատական նիստ՝ 14.09.2023թ.:
14.09.2023թ. նախնական դատական նիստերի ընթացքում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող բոլոր գործողությունները, հետևաբար գործը նախապատրաստված է դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174, 200 հոդվածներով՝ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Թիվ ԵԴ/39815/02/22 քաղաքացիական գործը նշանակել դատաքննության՝ 25.01.2024թ., ժամը 11:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայրում /ք. Երևան, Հալաբյան 41ա, դատական նիստերի դահլիճ թիվ 8/:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և բողոքարկման ենթակա չէ:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ


Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`