Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարչական գործ թիվ ՎԴ/5996/05/23 ԱՁ Արթուր Կարապետյան ք.Երևան, Արաբկիր, Հր.Քոչար 17/3

31.10.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/5996/05/23

<<08>> օգոստոսի 2023թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ` Դատարան)՝ նախագահությամբ դատավոր Արթուր Ավագյանի, ծանոթանալով Արթուր Բաբայանի ներկայացուցիչ Ռաֆայել Կրոյանի կողմից ներկայացված հայցադիմումին և դրան կից փաստաթղթերին, ինչպես նաև քննարկելով վարչական գործը գրավոր ընթացակարգով քննելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Արթուր Բաբայանի ներկայացուցիչը 31.07.2023 թվականին փոստային առաքման եղանակով հայցադիմում է ներկայացրել Դատարան (հայցադիմումը Դատարանում ստացվել է 01.08.2023 թվականին) ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 12.08.2020 թվականի <<Երրորդ անձից (այդ թվում՝ պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա անձանց ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված ճանաչելու մասին>> թիվ 204-11 որոշումը մասնակի՝ հայցվորին ԱՁ Արթուր Կարապետյանի և ԱՁ Գուրգեն Բաբայանի հետ փոխկապակցված ճանաչելու մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը՝ Դատարանը գտնում է, որ դրանք համապատասխանում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ և 74-րդ հոդվածների պահանջներին, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Դատարանն արձանագրում է, որ հայցադիմում ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությանը Դատարանը կանդրադառնա գործի քննության ընթացքում:
Միաժամանակ Դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից ներկայացվել է վիճարկման հայց, որպիսի պայմաններում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով սույն գործի քննությունը պետք է իրականացնել գրավոր ընթացակարգով, քանի որ բացակայում են նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ գործը գրավոր ընթացակարգով քննելու բացառող հիմքերը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ, 78-րդ և 123-րդ հոդվածներով, 117-րդ հոդվածով, 118-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 118.2-րդ հոդվածով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Արթուր Բաբայանի հայցադիմումն ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 12.08.2020 թվականի <<Երրորդ անձից (այդ թվում՝ պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա անձանց ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված ճանաչելու մասին>> թիվ 204-11 որոշումը մասնակի՝ հայցվորին ԱՁ Արթուր Կարապետյանի և ԱՁ Գուրգեն Բաբայանի հետ փոխկապակցված ճանաչելու մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ և գործի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով.
2. Սույն գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակումը տեղի կունենա 15.03.2024 թվականին դատական իշխանության պաշտոնական <> կայքի միջոցով:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ԴԱՏԱՎՈՐ՝ ԱՐԹՈՒՐ ԱՎԱԳՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +(374) 10494807(262)

Էլ. փոստ`