Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԵԴ2/16087/02/23 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸՒ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՈՒՄ

31.10.2023

Հայտատու` Երանա քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ, 99-րդ հոդվածներ

ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ ԴԻԱՆԱ ԳԱՌՆԻԿԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ
/ՀՀ, ք. Երևան, Նոր Արեշ 9–րդ փողոց, 34 /

Տեղեկացվում եք, որ ըստ հայցի Թեհմինե Խաչատուրի Բաղդասարյանի (ներկայացուցիչներ՝ Զոհրակ Ապրեսյան, Ռուզաննա Հարությունյան) ընդդեմ Դիանա Գառնիկի Դավթյանի՝ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու, անհնարինության կամ ակնհայտ աննպատակահարմարության դեպքում գույք հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև բաշխելու պահանջի մասին թիվ ԵԴ2/16087/02/23 քաղաքացիական գործը ընդունվել է վարույթ:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ համաձայն՝
1. Գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների խախտմամբ վկայակոչված փաստերը հաշվի չեն առնվում, իսկ դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք վկայակոչողը (ներկայացնողը) հիմնավորում է սահմանված ժամկետում տվյալ փաստը վկայակոչելու, դատավարական փաստաթուղթը կամ ապացույցը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
4. Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումը կայացվելու պահից հայցի առարկան կամ հիմքը փոփոխել չի թույլատրվում::
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
1. Գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
1) դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է գործին մասնակցող անձանցից ստանալ պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ.
2) ներկայացվել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն.
3) հայցվորը հրաժարվել է պահանջից.
4) կողմերը կնքել են հաշտության համաձայնություն:
Տեղեկացվում եք, որ թիվ ԵԴ2/16087/02/23 քաղաքացիական գործով հայցադիմումը և կից փաստաթղթերը, ինչպես նաև Դատարանի որոշում(ներ)ը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Մովսես Խորենացու 163ա)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Հասցե` ՀՀ, քաղաք Երևան, Մ. Խորենացի 162ա

Հեռ..` +37410576784

Էլ. փոստ`