Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/4436/05/20 վարչական գործով հրապարակային ծանուցում

03.11.2023

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9 հեռ.` +(37410) 29-31-09


Վիգեն Պողոսյանին
Հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, Արմավիր, Մյասնիկյան փ. 2-րդ նրբ., 9 տ.

Դուք տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ/4436/05/20 վարչական գործով, ըստ Արշակ Հուսիկի Ղարիբյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Դավիթ Սամվելի Պետրոսյանի, Մարթա Ահարոնի Ղազարյանի, Վիգեն Վոլոդյայի Պողոսյանի՝ աճուրդն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջների մասին, դատական նիստը տեղափոխվել և նշանակվել է 2023 թվականի դեկտեմբերի 21-ին, ժամը 12:20-ին, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 9 դատական նիստերի դահլիճ): Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։



ԴԱՏԱՎՈՐ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ե. ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410 29 31 09

Էլ. փոստ`