Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԿԴ/12846/02/22 քաղաքացիական գործով դատական նիստի մասին հրապարակային ծանուցում

03.11.2023

Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 5-րդ մաս

ԿԴ/12846/02/22 քաղաքացիական գործով դատական նիստի մասին հրապարակային ծանուցում


Գագիկ Շավարշի Մեսրոպյանին
/Կոտայքի մ., ք. Նոր Հաճն, Սպանդարյան փ., 1 շ., 425 բն. /

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Անտոնյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Գագիկ Շավարշի Մեսրոպյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Լիանա Վլադիկի Կուրանյան, Ամալյա Գագիկի Մեսրոպյան, Անահիտ Գագիկի Մեսրոպյան՝ պարտքը մարելու համար պատասխանողին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից պատասխանողի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում՝ ընդհանուր գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և պարտապանին հասանելիք գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Դուք հրավիրվում եք ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան սույն քաղաքացիական գործով, որպես պատասխանող:
Դատական նիստը նշանակվել է 2024թ. մարտի 06-ին, ժամը` 10:15-ին:
Ներկայանալու վայրը` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ք. Եղվարդ, Չարենցի 29, 1-ին հարկ, թիվ 2 դատական նիստերի դահլիճ/:
Խնդրվում է նշված օրը և ժամին դատական նիստին որպես պատասխանող ապահովել Ձեր մասնակցությունը:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:

Ծանոթություն.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատավորի գործավար Լ. Մարտիրոսյան

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` +374224 2-16-12

Էլ. փոստ`