Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/29839/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

03.11.2023

Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

Գագիկ Հայրապետի Առաքելյանին
/ք.Երևան, Աջափնյակ,Գր.Զոհրապի փող. 93 տուն/

Քաղաքացիական գործ՝ ԵԴ/29839/02/20

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.10.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Սուսաննա Հայրապետի Առաքելյանի և Մհեր Ալբերտի Մովսիսյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/29839/02/20 քաղաքացիական գործով /ըստ հայցի Սուսաննա Հայրապետի Առաքելյանի և Մհեր Ալբերտի Մովսիսյանի ընդդեմ Գագիկ Հայրապետի Առաքելյանի, Գառնիկ Հայրապետի Առաքելյանի և Յուրիկ Գառնիկի Առաքելյանի՝ անշարժ գույքից բաժնեմասը բնեղենով առանձնացման պահանջի մասին/ 05.06.2023 թվականին կայացված վճռի դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ «ք.Երևան, Աջափնյակ,Գր,Զոհրապի փող. 93 տուն» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «Տեղափոխված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (330):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11, 330

Էլ. փոստ`