Թիվ ԵԴ/21094/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Հռիփսիմե Խաչիկի Թումանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
03.11.2023
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի <<Սևակ>> համատիրության (այսուհետ՝ նաև Համատիրություն) ընդդեմ Արսեն Հովսեփի Հակոբյանի, Հռիփսիմե Խաչիկի Թումանյանի, Կարեն Արսենի Հակոբյանի, Արման Արսենի Հակոբյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը
ՈՐՈՇԵՑ
1. Քաղաքացիական գործն ըստ հայցի <<Սևակ>> համատիրության ընդդեմ Արսեն Հովսեփի Հակոբյանի, Հռիփսիմե Խաչիկի Թումանյանի, Կարեն Արսենի Հակոբյանի, Արման Արսենի Հակոբյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 30.11.2023 թվականին, ժամը 14:20-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա
Հեռ..` +374 10 511813 /402, 403/
Էլ. փոստ`