Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/25411/02/22 Հայցվոր Լուսինե Իսրաելյանին Խախաղ Դոնի 17 շ., 17 բն.

06.11.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի

Որպես հայցվոր կողմ, 2023 թվականի նոյեմբերի 07-ին, ժամը 17:00-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/25411/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Լուսինե Ռոբերտի Իսրաելյանի ընդդեմ Կարեն Գրիգորի Գրիգորյանի՝ գույքի նկատմամբ բաժնեմաս սահմանելու և ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու, դրա ակնհայտ աննպատակահարմարության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Ծանոթություն: Դատական նիստը չի կայացելու նախագահող դատավորի՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայում հրազեն կամ հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) նպատակով տեսական և գործնական ունակություններ, հմտություններ ձեռք բերելու համար հատուկ ուսուցման դասընթացին մասնակցելու հիմքով:


Դատավորի օգնական Անի Թելունց

Հասցե` Հալաբյան 41ա

Հեռ..` +37410 511-813

Էլ. փոստ`