Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/56297/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.11.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/56297/02/21

Քրիստինե Էդուարդի Քլյանին
ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց, 5Ա շենք, 293 բնակարան

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/56297/02/21 քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և դատական նիստ նշանակելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25․10․2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ծանոթանալով թիվ ԵԴ/56297/02/21 քաղաքացիական գործին ըստ հայցի «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Քրիստինե Էդուարդի Քլյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց

Հայցվոր «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը 15․12․2021 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Քրիստինե Էդուարդի Քլյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ա․ Փիլոսյան) պարզեցված վարույթի կարգով քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Քրիստինե Էդուարդի Քլյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, 22.04.2022թ. թիվ ԵԴ/56297/02/21 վճռով հայցը բավարարել է մասնակի: Դատարանը վճռվել է Քրիստինե Քլյանից հօգուտ «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության բռնագանձել 111․900 ՀՀ դրամը վարկի մնացորդի գումար, 2 238 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառմամբ՝ սկսած 16.12.2021 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման պահը ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների պարտքի մայր գումարի` 111 900 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել և Քրիստինե Քլյանից հօգուտ ՙԻնեկոբանկ՚ ՓԲ ընկերության բռնագանձել տոկոսներ: Հայցապահանջը մնացած մասով մերժվել է:
Հիշյալ վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել «Ինեկոբանկ» ՓԲ ընկերությունը։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 22.04.2022թ. թիվ ԵԴ/56297/02/21 վճիռը բեկանվել և գործն ուղարկվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության:
Թիվ ԵԴ/56297/02/21 քաղաքացիական գործը 23.10.2023 թվականին մակագրվել է դատավոր Ռ․ Բունիթայանին, դատավորի աշխատակազմին է հանձնվել 24․10․2023 թվականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանի եզրափակիչ դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու մասին դատական ակտ կայացնելու դեպքում դատարանը գործն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է գործը վարույթ ընդունելու մասին որոշում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 413-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի նոր քննությունը դատարանում իրականացվում է դատարանում գործերի քննության համար սույն օրենսգրքով սահմանված կանոններով` հաշվի առնելով սույն գլխի առանձնահատկությունները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 411-րդ,399-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/56297/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Քրիստինե Էդուարդի Քլյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ և հրավիրել դատական նիստ՝ 2023 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 12:45-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր, ք.Երևան, Հ.Ներսիսյան 10):
2. Որոշումը ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ




Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`