Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/20784/02/20 քաղաքացիական գործով «Ագբա Լիզինգ վարկային կազմակերպության» ՓԲ ընկերության վերաբերյալ դատական ծանուցագիր

07.11.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ քաղաք Երևան Հալաբյան փողոց 41 ա, հեռ.(010-511-813 (438))
ԴԴ9.1/Ե-____________________
Գործ թիվ ԵԴ/20784/02/20

Հայցվոր՝ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ
Ներկայացուցիչ Ելենա Կարապետյանին
(ՀՀ, ք․ Երևան, Չայկովսկու 15/3)
Պատասխանող՝ «Ագբա Լիզինգ վարկային կազմակերպության» ՓԲ ընկերությանը
(ՀՀ, ք․ Երևան, Ա․ Հովհաննիսյան 12, 23)
Պատասխանող՝ Մարտիրոս Առաքելյանին
(ՀՀ, ք․ Երևան, Արարատյան 1 զնգվ․, 4/1 շենք, 45 բն․,)

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում քննվող թիվ ԵԴ/20784/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի ընդդեմ «Ագբա Լիզինգ վարկային կազմակերպություն» ՓԲ ընկերության, Մարտիրոս Գեղամի Առաքելյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, հրավիրվել է նախնական դատական նիստ 25․04․2024թ., ժամը 10:30-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայրում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, թիվ «8» դատական նիստերի դահլիճ):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Քաղաքացիական գործի վերաբերյալ դատավարական գործողություններին կարող եք ծանոթանալ datalex.am տեղեկատվական կայքի միջոցով:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Կից որոշումը ՝ «1» թերթից։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Տ․ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`