Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/15044/02/23 քաղաքացիական գործով Իրինա Վիտալիի Բոնդարենկոյի վերաբերյալ դատական ծանուցագիր

07.11.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օրենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ քաղաք Երևան Հալաբյան փողոց 41 ա, հեռ.(010-511-813 (438))
ԴԴ9.1/Ե-____________________
Քաղաքացիական գործ թիվ՝ ԵԴ2/15044/02/23

Պատասխանող՝ Իրինա Բոնդարոնկաոյին
(ՀՀ, ք.Երևան, Շենգավիթ, Նոր Խարբերդ Ա/Գ թղմ․, 16 փողոց, 12 տուն)


ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում քննվող թիվ՝ ԵԴ2/15044/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Անուշ Գիվիի Հովսեփյանի ընդդեմ Իրինա Վիտալիի Բոնդարենկոյի, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտե՝ անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագիրը լուծելու, որպես հետևանք պայամանգրի հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու և հայցվորի սեփականության իրավունքը անշարժ գույքի նկատմամբ վերականգնելու պահանջների մասին, 31.10.2023 թվականին հրավիրված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 22.02.2024թ., ժամը 11:30-ին,որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայրում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, թիվ «8» դատական նիստերի դահլիճ):
Քաղաքացիական գործի վերաբերյալ դատավարական գործողություններին կարող եք ծանոթանալ datalex.am տեղեկատվական կայքի միջոցով:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Տ. ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`