Թիվ ԵԴ2/28953/02/23 քաղաքացիական գործով Թագուհի Արամի Արզումանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
07.11.2023
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/28953/02/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
20 հոկտեմբերի 2023թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, վերանայելով քաղաքացիական գործն ըստ հայցի Արմեն Ալբերտի Փոթիկյանի ընդդեմ Թագուհի Արամի Արզումանյանի՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև՝ նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
Դատարանի 20.09.2023թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանողին փոստային ծանուցմամբ ուղարկված դատավարական փաստաթղթերը ստացվել են 03.10.2023թ.:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-200-րդ հոդվածներով, Դատարանը,
Ո Ր Ո Շ Ե Ց
2023թ. նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-ին, հրավիրել նախնական դատական նիստ` քաղաք Երևան, Հալաբյան 41ա հասցեում, դատական նիստերի դահլիճ թիվ 8:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա
Հեռ..` 01051813
Էլ. փոստ`