Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ6/0192/05/22 գործով ծանուցագիր

10.11.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ
թիվ ՎԴ6/0192/05/22

N _______________
03 նոյեմբերի 2023թ.
Երրորդ անձ «Աննալանա» ՍՊԸ-ԻՆ
Հասցե՝ ՀՀ, Արմաիրի մարզ, գ. Բաղրամյան, Կոմիտասի 64

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Անի Չիլինգարյան) վարույթում քննվող թիվ ՎԴ6/0192/05/22 վարչական գործով («Էկոնոմ պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի, երրորդ անձինք՝ «Ֆիառ գրուպ» ՍՊԸ, «Ռոբերտո պլյուս» ՍՊԸ և «Աննալանա» ՍՊԸ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակին՝ «Էկոնոմ պլյուս» ՍՊ ընկերության կողմից 15.02.2022թ. թիվ 20220352 հայտով ներկայացված «Sunny Ultra» ապրանքային նշանը գրանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին) հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի դեկտեմբերի 01-ին՝ ժամը 12:00, ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 23 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված դատական նիստին՝ որպես երրորդ անձ։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 103, մաս 2)։

Դատավորի օգնական Աննա Սուլեյմանյան

Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 49-48-07 /237/

Էլ. փոստ`