Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ6/0001/05/21 գործով ծանուցագիր

10.11.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
N _______________
04 հոկտեմբերի 2023թ. Վարչական գործ
Թիվ ՎԴ6/0001/05/21


Երրորդ անձ Անահիտ Յուրիկի Դավթյան
Ծանուցման հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, գ․ Վահագնի 6 փող․, տուն 7

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Անի Չիլինգարյան) վարույթում քննվող թիվ ՎԴ6/0001/05/21 վարչական գործով (Սուսան Շուրիկի Վարդումյանն ընդդեմ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ղեկավարի, երրորդ անձինք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե, Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների /բնակելի տների/ հատկացման հարցերով հանձնաժողով, Հայաստանի Հանրապետության Լոռւ մարզպետարան, Ռաֆիկ Շուրիկի Վարդումյան, Անահիտ Յուրիկի Դավթյան և Սմբատ Ռաֆիկի Վարդումյան՝ որոշումն անվավեր ճանաչելու, գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին) հաջորդ նախնական դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 16։00, ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 23 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված նախնական դատական նիստին՝ որպես երրորդ անձ։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված լինելու, սակայն դրան չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 89, մաս 2)։

Դատավորի օգնական Աննա Սուլեյմանյան

Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 49-48-07 /237/

Էլ. փոստ`