Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԿԴ/12515/02/23 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

13.11.2023

Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոտվածի 6-րդ մաս

Հայցվորի ներկայացուցիչ Սարգիս Աղասյանին
ք․Երևան, Ամիրյան 23/1

Պատասխանողներ՝ Հեղինե Պետրոսյանին
Կոտայքի մարզ, ք․Եղվարդ, Առափնյա փողոց տուն 25

Սայադ Պետրոսյանին
Կոտայքի մարզ, Բուժական, Մ․Եղվարդեցի թղմ 7

Սամվել Պետրոսյանին
Կոտայքի մարզ, Եղվարդ, Երևանյան փողոց 6, 25

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն․Թորոսյանիս վարույթում է քննվում թիվ ԿԴ/12515/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Կոստանդին Համբարձումի Պետրոսյանի ընդդեմ Հեղինե Համբարձումի Պետրոսյանի, Սայադ Համբարձումի Պետրոսյանի, Սամվել Համբարձումի Պետրոսյանի՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին:
Տեղեկացվում եք, որ սույն քաղաքացիական գործով 14.12.2023 թվականին ժամը 14։00-ին նշանակվել է նախնական դատական նիստ, որը տեղի կունենա ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Աբովյան քաղաքի նստավայրում (հասցե՝ք․Աբովյան, Կոտայքի փողոց 8 շենք, նիստերի դահլիճ թիվ 3)։
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր կամ նույնականացման քարտ), իսկ ներկայացուցչի դեպքում նաև լիազորությունները (կամ պաշտոնեական դրությունը) հաստատող փաստաթղթով։
Տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները և այլ անձինք սույն օրենսգրքով նախատեսված գրավոր փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան, միջնորդություն և այլն) կարող են դատարան ներկայացնել առձեռն, էլեկտրոնային եղանակով կամ փոստով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենսգրքով նախատեսված փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան, միջնորդություն և այլն) կարող են ներկայացվել «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով:
Էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերին կցվող փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` սկանավորված տարբերակով, իսկ պետական տուրքի վճարման անհրաժեշտության դեպքում այն վճարվում է պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով:
Էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերին հասարակ լիազորագիրը կցվում է էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված, իսկ նոտարական վավերացմամբ լիազորագիրը` պատճենի տեսքով` առցանց եղանակով դատարանին դրա իսկությունն ստուգելու հնարավորություն տվող գաղտնագրի արտացոլմամբ կամ էլեկտրոնային բնօրինակով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի պահանջը չկատարելու դեպքում դատարանը չի քննարկի ներկայացված դատավարական փաստաթուղթը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-4-րդ մասերի համաձայն՝ Դատական նիստից դուրս ներկայացված միջնորդությունն ստորագրում է այն ներկայացնող գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած միջնորդությանը կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե այն գործում բացակայում է: Դատական նիստից դուրս միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է միջնորդությանը կցել տվյալ միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ կամ միջնորդության մեջ ներկայացնել այդ փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի և այն միջնորդությունների, որոնց միջոցով գործին մասնակցող անձն իրականացնում է իր իրավունքները, և որոնք չեն ազդում գործին մասնակցող այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա:
Դատական նիստում գրավոր միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց տրամադրել միջնորդության և դրան կից փաստաթղթերի պատճենները:
Սույն օրենսգրքի 2-4-րդ մասերի պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված միջնորդությունը չի քննարկվում:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա․ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ք․ Աբովյան, Կոտայքի փողոց 8 շենք

Հեռ..` +374-222-2-01-63

Էլ. փոստ`