Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ թիվ ՎԴ1/0047/05/19

13.11.2023

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Հայցվոր` Խաչատուր Աբգարյանին
Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, Գ. Նժդեհի 2-րդ նրբ., 51 տուն

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի՝ Խաչատուր Աբգարյանի ընդդեմ Միասնական սոցիալական ծառայության` Լենո Աբգարի Աբգարյանի` 17.09.1992 թվականի Կապանի շրջանի Ճակատեն ուղեկալում մարտական հանձնարարություն կատարելիս մարմնի վերջույթի բեկորային վնասվածք ստանալու հիմքով առկա հիվանդությունների և վերջինիս մահվան միջև պատճառահետևանքային կապի հաստատմանը պարտավորեցնելու, ներառյալ Սյունիքի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի թիվ 5272 վարչական գործով 11.04.2017 թվականի թիվ 355 վարչական որոշումը վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջի մասին:
Սույնով տեղեկացնում ենք, որ դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 16-ին, ժամը 14:10-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 1-ին դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր, սոցիալական քարտ՝ առկայության դեպքում և այլն):
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ` ՆԱԶԵԼԻ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410 29-31-07

Էլ. փոստ`