ԵԴ/2088/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
13.11.2023
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am
ԵԴ/2088/02/23
Արմեն Վոլոդյայի Բունիաթյանին
/ք.Երևան, Ավան, Չարենցի թղմ., 18 շենք, բն. 15/
«Թագազարդ» ԲԲԸ-ին
/Տավուշի մարզ, Բերդ համայնք/
Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/2088/02/23 քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը:
Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
11.10.2023թ. ք.Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռ.Մ.Բունիաթյանս, ծանոթանալով քաղաքացիական գործին ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդդեմ Արմեն Վոլոդյայի Բունիաթյանի, երրորդ անձ՝ «Թագազարդ» բաց բաժնետիրական ընկերության՝ գումար բռնագանձելու, պայմանագիրը լուծելու, բաժնետոմսերը վերադարձնելու և բաժնետոմսերի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 11.01.2023թ. հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Արմեն Վոլոդյայի Բունիաթյանի, երրորդ անձ՝ «Թագազարդ» բաց բաժնետիրական ընկերության՝ գումար բռնագանձելու, պայմանագիրը լուծելու, բաժնետոմսերը վերադարձնելու և բաժնետոմսերի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Մ.Հովակիմյան) 23.01.2023թ. որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ.Հովակիմյան՝ այլ դատարանում դատավոր նշանակվելու կապակցությամբ թիվ ԵԴ/2088/02/23 քաղաքացիական գործը 02.10.2023թ մակագրվել է ինձ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
Վերոգրյալի հիման վրա` ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով և 125-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով
Ո Ր Ո Շ Ե Ց
Թիվ ԵԴ/2088/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդդեմ Արմեն Վոլոդյայի Բունիաթյանի, երրորդ անձ՝ «Թագազարդ» բաց բաժնետիրական ընկերության՝ գումար բռնագանձելու, պայմանագիրը լուծելու, բաժնետոմսերը վերադարձնելու և բաժնետոմսերի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, ընդունել վարույթ:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10
Հեռ..` +374 10 240161
Էլ. փոստ`