Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/37603/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.11.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Հր․Ներսիսյան 10, հեռ. 010240821


13.11.2023թ.

Քաղաքացիական գործ

ԵԴ/37603/02/21

Հայցվոր՝ Աշոտ Մկրտչյանին

Հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Ներքին Շենգավիթ 1-ին փող., 16 տուն

Դատավոր Ա.Շիլաջյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/37603/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Աշոտ Սամվելի Մկրտչյանի ընդդեմ Արմինե Հայկի Արամյանի, իրավասու մարմին Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգեբարձության հանձնաժողովի՝ երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին:

Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև a.shilajyan@court.am էլեկտրոնային հասցեով:

Դատական նիստը նշանակվել է 15.12.2023թ․, ժամը 14:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում, 9-րդ նիստերի դահլիճում:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա․ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 10240821

Էլ. փոստ`