Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ2/5800/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.11.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԻ 99-ՐԴ ՀՈԴՎԱԾ

թիվ ԵԴ2/5800/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Պատասխանող Գևորգ Վահրամի Մկրտչյանին
(ՀՀ քաղաք Երևան Արցախի փողոց 10 շենք 60 բնակարան)
Պատասխանող Ռազմիկ Գարեգինի Մկրտչյանին
(ՀՀ քաղաք Երևան Արցախի փողոց 10 շենք 60 բնակարան)
Պատասխանող Մարիամ Վահրամի Մկրտչյանին
(ՀՀ քաղաք Երևան Արցախի փողոց 10 շենք 60 բնակարան)
Պատասխանող Մանուկ Վահրամի Մկրտչյանին
(ՀՀ քաղաք Երևան Արցախի փողոց 10 շենք 60 բնակարան)
Պատասխանող Հուսիկ Վահրամի Մկրտչյանին
(ՀՀ քաղաք Երևան Արցախի փողոց 10 շենք 60 բնակարան)
Պատասխանող Հովհաննես Վահրամի Մկրտչյանին
(ՀՀ քաղաք Երևան Արցախի փողոց 10 շենք 60 բնակարան)
Պատասխանող Գայանե Վահրամի Մկրտչյանին
(ՀՀ քաղաք Երևան Արցախի փողոց 10 շենք 60 բնակարան)
Պատասխանող Արշալույս Անդրանիկի Պետրոսյանին
(ՀՀ քաղաք Երևան Արցախի փողոց 10 շենք 60 բնակարան)
Պատասխանող Էլմիրա Իսրաելի Ակինյանին
(ՀՀ քաղաք Երևան Արցախի փողոց 10 շենք 60 բնակարան)

Ըստ հայցի Ռոբերտ Ալժիրի Հակոբյանի ընդդեմ Գևորգ Վահրամի Մկրտչյանի, Ռազմիկ Գարեգինի Մկրտչյանի, Մարիամ Վահրամի Մկրտչյանի, Մանուկ Վահրամի Մկրտչյանի, Հուսիկ Վահրամի Մկրտչյանի, Հովհաննես Վահրամի Մկրտչյանի,, Գայանե Վահրամի Մկրտչյանի, Արշալույս Անդրանիկի Պետրոսյանի, Էլմիրա Իսրաելի Ակինյանի` «ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, դրա վրա բռնագանձում տարածելու» պահանջի մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2024 թվականի ապրիլի 17-ին ժամը 16:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրվաիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր որպես՝ հայցվորի ներկայացուցիչ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց հայցվորը կարող է ծանոթանալ:
Միաժամանակ Ձեզ է ուղարկվում դատարանի 24.10.2023 թվականի «Ապացուցման պարտականությունը բաշխելու վերաբերյալ» որոշումը «3» թերթից:



ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Լ.ՍԵԴՐԱԿՅԱՆ

Հասցե` ՀՀ ք Երևան, Մովսես Խորենցու 162ա

Հեռ..` 010-57-34-44

Էլ. փոստ`