Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/32998/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.11.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԻ 99-ՐԴ ՀՈԴՎԱԾ

թիվ ԵԴ/32998/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Պատասխանող Գոհար Ավագի Բաղդասարյանին
ՀՀ քաղաք Երևան Քանաքեռ 10 փողոց, տուն 8)
Պատասխանող Գայանե Գևորգյանին
(ՀՀ քաղաք Երևան Քանաքեռ 10 փողոց, 8/2 տուն)
Ըստ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանի հայցի ընդդեմ Կամո Ավագի Աթոյանի, Գոհար Ավագի Բաղդասարյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Գայանե Մաթևոսի Գևորգյանի՝ «քաղաքացիներ Կամո Ավագի Աթոյանի, Գոհար Ավագի Բաղդասարյանի կողմից քաղաք Երևան Քանաքեռ 10-րդ փողոց թիվ 8 հասցեում իրականացրած ինքնակամ կառույցը քանդելու» պահանջի մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2024 թվականի մայիսի 17-ին ժամը 17:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրվաիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր որպես՝ հայցվորի ներկայացուցիչ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց հայցվորը կարող է ծանոթանալ:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Լ.ՍԵԴՐԱԿՅԱՆ

Հասցե` ՀՀ ք Երևան, Մովսես Խորենցու 162ա

Հեռ..` 010-57-34-44

Էլ. փոստ`