Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԱԴԴ/4283/02/15 քաղաքացիական գործով հայցվոր Սուսաննա Մկրտչի Պապոյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

14.11.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի Հուսիկ Արտաշեսի Ղազարյանի, Սուսաննա Մկրտչի Պապոյանի, Ծովինար Հրանտի Գրիգորյանի, Վարդգես Օթարիկի Տիգրանյանի, Նելլի Հրանտի Մկրտչյանի, Մերի Տիգրանի Խաչատրյանի, Հովսեփ Գևորգի Խլոյանի, Սպարտակ Գառնիկի Հարությունյանի, Սայրոս Վահրամի Սահակյանի, Վերա Արամի Անտոնյանի, Իշխան Մերուժանի Սաֆարյանի, Արամայիս Արշալույսի Ղուկասյանի, Արաքսյա Սերգոյի Սուքիասյանի, Էդվարդ Արշավիրի Խլղաթյանի, Էլմիրա Նորայրի Խաչատրյանի, Եվա Սարոյի Խլղաթյանի, Ստեփան Սարոյի Խլղաթյանի, Իշխան Արշավիրի Խլղաթյանի, Այծեմնիկ Արամայիսի Թորոսյանի, Հասմիկ Սերգեյի Պարազյանի, Համազասպ Էդիկի Մարգարյանի (այսուհետ նաև՝ Հայցվորներ) ընդդեմ Վիգեն Աբգարի Ղանդիլյանի, Վիտալի Ալբերտի Մանուչարյանի, <<Նորաշեն 2007>> սպառողական կոոպերատիվի, Ալվինա Վարդգեսի Վարդանյանի (այսուհետ՝ նաև Պատասխանողներ), պատասխանող կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի Հուսիկ Արտաշեսի Ղազարյանի, Սուսաննա Մկրտչի Պապոյանի, Ծովինար Հրանտի Գրիգորյանի, Վարդգես Օթարիկի Տիգրանյանի, Նելլի Հրանտի Մկրտչյանի, Մերի Տիգրանի Խաչատրյանի, Հովսեփ Գևորգի Խլոյանի, Սպարտակ Գառնիկի Հարությունյանի, Սայրոս Վահրամի Սահակյանի, Վերա Արամի Անտոնյանի, Իշխան Մերուժանի Սաֆարյանի, Արամայիս Արշալույսի Ղուկասյանի, Արաքսյա Սերգոյի Սուքիասյանի, Էդվարդ Արշավիրի Խլղաթյանի, Էլմիրա Նորայրի Խաչատրյանի, Եվա Սարոյի Խլղաթյանի, Ստեփան Սարոյի Խլղաթյանի, Իշխան Արշավիրի Խլղաթյանի, Այծեմնիկ Արամայիսի Թորոսյանի, Հասմիկ Սերգեյի Պարազյանի, Համազասպ Էդիկի Մարգարյանի ընդդեմ Վիգեն Աբգարի Ղանդիլյանի, Վիտալի Ալբերտի Մանուչարյանի, <<Նորաշեն 2007>> սպառողական կոոպերատիվի, Ալվինա Վարդգեսի Վարդանյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 27.11.2023 թվականին, ժամը 14:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41 ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`