Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ1/0116/23 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին նուցում 95-րդ հոդվածի 6-րդ

15.11.2023

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 99-րդ հոդվածի 3-րդ նաս

Հայցվոր Ռազմիկ Ռոմանոսի Գասպարյանին
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք,գ.Քարաբերդ, 1-ին փ.,1-ին տուն

Հայցվորի ներկայացուցիչ` Լուիզա Հարությունյանին
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, Արարատյան 55

Պատասխանող՝ Սրբուհի Վահանի Խաչատրյանին
ՀՀ Սյունիքի մարզ. Շաքե համայնք, 5-րդ փող., տուն 5

Պատասխանողի ներկայացուցիչ՝Արկադի Հովհաննիսյանին
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Լալայան 19

Իրավասու մարմիններ՝
ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին
ՀՀ Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Սիսական 31

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ1/0116/02/23


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

Հայտնում եմ, որ թիվ ՍԴ1/0116/02/23 քաղաքացիական գործով 2023թ. նոյեմբերի 14-ին նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024թ. հունվարի 23-ին` ժամը 15:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում (հասցե`ք. Սիսիան, Գ.Նժդեհի 6):
Պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝§1.Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: 2.Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր





բացակայությամբ: 3.Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար¦:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝§1.Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե՝ ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ¦:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում՝ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

Միաժամանակ հայտնում եմ, որ քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ www.datalex.am դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Դատավորի գործավար Ն.Հայրապետյան

Հասցե` ք,Սիսիան, Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 0283023882

Էլ. փոստ`