Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԳԴ/0752/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.11.2023

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Հայցվոր- <<Կարեն և Վանիկ>> ՍՊ ընկերությանը
/ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Պետրովի 16/
Երրորդ անձինք-Աշոտ Ռուբիկի Զիրոյանին
Հովհաննես Վազգենի Սայադյանին
Մարգին Ավետիքի Սարգսյանին
Գոհարիկ Աղվանի Ներսիսյանին
/ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Բոշնաղյան փողոց, 20/19/


ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ <<Կարեն և Վանիկ>> ՍՊ ընկերության հայցն ընդդեմ Գավառի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության, երրորդ անձիք՝ Դավիթ Համլետի Մուրադյան, Ալիսա Վալոդի Ղազեյան, Սամվել Խաչատուրի Դադոյան, Մարիետա Ջանիբեկի Արզումանյնա, Ռուզաննա Անդրանիկի Ղուլոյան, Ջանիկ Խաչիկի Ռուբինյան, Արսեն Խաչիկի Ռուբինյան, Դավիթ Ալեքսանի Տեր-Հակոբյան, Սիլվա Գերասիմի Վարդանյան, Սևակ Մկրտիչի Թոփլաղալցյան և Սիրանուշ Վազգենի Մարտիրոսյան՝ տարածքի նկատմամբ օգտագործման իրավունքը ճանաչելու, Գավառի քաղաքապետարանին հողհատկացման ակտ ընդունելուն և հողամասի վարձակալության պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Հայցադիմումին կից փաստաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են դատարանում:
Ձեզ պարզաբանում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` Դուք պարտավոր եք երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել գրավոր պատասխան հայցադիմումի վերաբերյալ, կամ ներկայացնել լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ հիմնավորված միջնորդություն, իսկ պատասխան չներկայացնելն առաջացնում է ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հետևանքները, այն է` պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է հրավիրված 2023 թվականի նոյեմբերի 21-ին` ժամը 17:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Սևան, Աբովյան փողոց հա. 6/1, դատական նիստերի դահլիճ հա. 3):
Նշված օրը և ժամին <<Կարեն և Վանիկ>> ՍՊ ընկերությունը հրավիրվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես հայցվոր/երրորդ անձ:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին ընկերության ներկայացուցչի մասնակցությունը` պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:



ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1

Հեռ..` +374 261 20700

Էլ. փոստ`