Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ/1254/02/23 քաղաքացիական գործով որոշում

16.11.2023

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3 մաս

16․11․2023 թ․
ՍԴ/1254/02/23 քաղաքացիական գործ

Հրապարակային ծանուցում

Պատասխանող՝ Արթուր Յուրիկի Ալեքսանյանին
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Գորիս, Վանքի Տափ, շենք 2, բնակարան 24

Թիվ ՍԴ/1254/02/23 քաղաքացիական գործով Մարիաննա Մասիսի Գերասիմյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Արթուր Յուրիկի Ալեքսանյանի՝ ալիմենտ բռնագանձելու պահանջի մասին
08.11.2023 թվականին Դատարանը որոշում է կայացրել սույն քաղաքացիական գործով կիրառել արագացված դատաքննություն։
Արագացված դատաքննության կիրառմամբ կայացված եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2023 թվականի դեկտեմբերի 07-ին դատական իշխանության պաշտոնական կայքում։
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Կապան, Մ. Ստեփանյան 3/2):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը փաստացի ստացված չլինելու դեպքում սույն ծանուցման 1-ին և 2-րդ կետերում նշված դատավարական ժամկետները հաշվարկվում են դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին սույն հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրվան հաջորդող օրվանից։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա․ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` Սյունիքի մարզ, ք․ Կապան, Մելիք Ստեփանյան 3/2

Հեռ..` +374(0285)2-73-02

Էլ. փոստ`