Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԱՔԴ/3899/02/17 քաղաքացիական գործ

17.11.2023

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Կարինե Մկրտչի Շիլաջյան
(ՀՀ, ք․ Երևան, Այգեձորի փ․, 4 տուն
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Ա. Դունամալյանի վարույթում է գտնվում թիվ ԵԱՔԴ/3899/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Վլադիմիր Գրիգորի Սալիբեկյանի ընդդեմ Կարինե Մկրտչի Շիլաջյանի, Ռուզաննա Մկրտչի Աղաջանյանի, Վահան Մկրտչի Շիլաջյանի, Հակոբ Մկրտչի Շիլաջյանի, երրորդ անձինք՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Երևանի տարածային ստորաբաժանման, Մելինե Մելսի Թովմասյանի և Արմինեհ Ղ-Առաքելյանի՝ Երևան քաղաքի Այգեձոր 4 հասցեում գտնվող 720.44 քմ շենք-շինությամբ ծանրաբեռնված և շինություններից ազատ հողամասի 2/3-րդ բաժնեմասի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի ճանաչման, նույն հասցեում գտնվող ընդհանուր սեփականություն հանդիսացող 720.44 քմ շենք-շինություններից ազատ հողամասից պատասխանողների շենք-շինությամբ ծանրաբեռնված և շինություններից ազատ 1/3-րդ բաժնի հողամասից Վլադիմիր Գրիգորի Սալիբեկյանի 2/3-րդ բաժնեմասն առանձնացնելու պահանջների մասին, քաղաքացիական գործը:
Դուք հրավիրվում եք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ որպես վերոնշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող:
Դատական նիստը նշանակվել է 2024 թվականի մարտի 05-ին, ժամը՝ 15։35-ին:
Ներկայանալու վայրը` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Արաբկիր» նստավայր՝ հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, նիստերի դահլիճ թիվ՝ 1, հեռ.՝ +374 10 20-90-92:
Խնդրվում է նշված օրը և ժամին դատական նիստին ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
ՊԱՐԶԱԲԱՆՎՈՒՄ Է ՆԱԵՎ՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝
1. գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն՝
6. Նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո յոթերորդ օրն անձը համարվում է ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` Hr Nersisyan

Հեռ..` +374 10 20-90-92

Էլ. փոստ`