Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/33355/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.11.2023

Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Պատասխանող՝ Ջուլետտա Մուսաելյանին
(ՌԴ ք. Մոսկվա, Վինոկուրովի փողոց, շենք 10, 1-ին մասնաշենք, բն. 14)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 10.08.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/33355/02/20 դատական գործով, ըստ հայցի Վահան Ավանյանի ընդդեմ Դավիթ Արզումանյանի, Վեներա Արզումանյանի, Ջուլետտա Մուսաելյանի, «Էվոկաբանկ» փակ բաժնետիրական ընկերության, պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Սոնյա Ավանյանի՝ առոչինչ գործարքների անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 01.02.2023 թվականին կայացված վճռի դեմ Դավիթ և Վեներա Արզումանյանների ներկայացուցչի կողմից կրկին բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Ջուլետտա Մուսաելյանին վերաքննիչ բողոքում նշված՝ ՌԴ ք. Մոսկվա, Վինոկուրովի փողոց, շենք 10, 1-ին մասնաշենք, բն. 14 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.08.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալու վերաբերյալ հետադարձ ծանուցման հավաստագիրը կամ որոշման ծրարն այն Ջուլետտա Մուսաելյանին ուղարկվելուց ի վեր չի ստացվել Վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԵԴ/33355/02/20 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.08.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-49-48-11/311

Էլ. փոստ`