Պատասխանող՝ Հրահատ Յուրիկի Թումանյանին /ՀՀ, ք. Երևան, Եղ. Թադևոսյան փողոց, 12/6 շենք, 22 բնակարան/ թիվ ԵԴ/16627/02/19
18.11.2023
Պատասխանող՝ Հրահատ Յուրիկի Թումանյանին
/ՀՀ, ք. Երևան, Եղ. Թադևոսյան փողոց, 12/6 շենք, 22 բնակարան/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում գտնվող ըստ հայցի Հասմիկ Ժորիկի Թումանյանի ընդդեմ Հրահատ Յուրիկի Թումանյանի, երրորդ անձ Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` ամուսնալուծության, երեխայի բնակության վայրը մոր բնակության վայր սահմանելու և համատեղ սեփականությունից բաժինն առանձնացնելու պահանջների վերաբերյալ թիվ ԵԴ/16627/02/19 քաղաքացիական գործով 16.11.2023 թվականին, ժամը 16:45-ին հրավիրված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 09.04.2024 թվականին, ժամը 14:30-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան փողոց, 41ա շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձանց դատական նիստին չներկայանալը արգելք չէ գործի քննարկման համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ տեղեկացվում եք նաև, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և Ձեր լիազորությունները հավաստող փաստաթղթով:
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՍԻՐԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատարանը Ձեզ ծանուցում է, որ վերը նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով։
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա
Հեռ..` +37410 51 18 13
Էլ. փոստ`