Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԱՔԴ/2620/02/15 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

20.11.2023

Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Պատասխանող՝ Լենա Հայրապետի Ավագյանին
(ք. Երևան, Բագրատունյանց 1-ին նրբացք 3 շենք բնակարան 6)
Թիվ ԵԱՔԴ/2620/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի Մանուշակ Գրիգորի Գրիգորյանի ընդդեմ Լենա Հայրապետի Ավագյանի, Վահագն Ռոմենի Ղազարյանի, Վահե Ռոմենի Ղազարյանի, երրորդ անձ ՀՀ Երևան քաղաքի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի՝ Երևան քաղաքի Հ. Էմինի 4-րդ շենքում գտնվող թիվ 2 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, որպես հետևանք նոտարի կողմից 02․09․2015 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի` Լենա Ավագյանի, Վահե, Վահագն Ղազարյանների ընդդեմ Մանուշակ Գրիգորի Գրիգորյանի և Միխայիլ Գրիգորյանի` Երևան քաղաքի Հ. Էմինի 4-րդ շենքի թիվ 2 հասցեի բնակարանից վտարելու պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 20.01.2023 թվականի վճռի դեմ Մանուշակ Գրիգորի Գրիգորյանի ներկայացուցչի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոքը, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի ( դատավոր Գ. Խաչատրյան) 31.10.2023 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերաքննիչ վարույթի դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:

Հասցե` Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-49-4811 316

Էլ. փոստ`