Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/34294/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

21.11.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ


Սվետլանա Ալբերտի Հարությունյանին
(հասցե՝ ՀՀ, ք․ Երևան Քանաքեռ ՀԷԿ 1-ին շենք բն. 15)

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Լ. Սաղոյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/34294/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Արման Արթուրի Զարաֆյանի ընդդեմ ՀՀ ԱՆ Հարկադիր Կատարումն Ապահովող Ծառայության ավագ հարկադիր կատարող՝ Հասմիկ Ալեքսանյանի, Նվեր Արմենակի Բաղդասարյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Աննա Վլադիմիրի Հարությունյանի, Սվետլանա Ալբերտի Հարությունյանի՝ գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով 20.09.2023թ. ժամը 11:30-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է այլ հերթի՝ 2023թ. դեկտեմբերի 04-ին, ժամը 15։00-ին (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 8): և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով/ կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես երրորդ անձ:
Միաժամանակ հայտնվում է, որ դատական նիստին չներկայանալու դեպքում գործի քննությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման ուժով տեղի կունենա Ձեր բացակայությամբ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13 (436)

Էլ. փոստ`