Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/12570/02/20

22.11.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի համաձայն՝ հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունելու մասին որոշումը, գործին մասնակցող անձ ներգրավելու որոշումը կամ դատական ծանուցագիրն ստանալու օրվանից, բացառությամբ սույն օրենսգրքի 9


գործ թիվ ԵԴ/12570/02/20



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՎ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<20>> նոյեմբերի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ նաև՝ Դատարան)՝ նախագահությամբ դատավոր՝ Ա. Ստեփանյանի, քարտուղարությամբ՝ Մ․ Հակոբյանի՝ քննության առնելով թիվ ԵԴ/12570/02/20 քաղաքացիական գործը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Սոնյա Կոլյայի Չիբուխչյանի ընդդեմ ընդդեմ Յուրի Ռուբենի Հովսեփյանի, Էդուարդ Ռուբենի Հովսեփյանի՝ ընդհանուր գույքից բաժնեմասն առանձնացնելու, չառանձնացվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև իրենց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին:
Դատարանը, նկատի ունենալով, որ կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ և 169-րդ հոդվածներով նախատեսված դատավարական գործողությունները, և համարելով գործը դատաքննության նախապատրաստված, գտնում է, որ նախնական դատական նիստը պետք է ավարտել և գործը նշանակել դատաքննության:
Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության 174-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/12570/02/20 քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտել և գործը նշանակել դատաքննության՝ 2024 թվականի մարտի 11-ին, ժամը 16:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր, ք.Երևան, Հ.Ներսիսյան 10):
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` (010) 20-97-01

Էլ. փոստ`