Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ2/13234/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

22.11.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

«Սահակ և Դիաննա» ՍՊԸ-ին
ՀՀ, ք. Երևան, Սունդուկյան 18

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ2/13234/02/23 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.11.2023թ. ք.Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ հայցվոր «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցիչ Եղիսաբեթ Կարապետյանի, նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության ընդդեմ «Սահակ և Դիաննա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` գումարի բռնագանձման և պայմանագիրը լուծելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը 11․07․2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ «Սահակ և Դիաննա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` գումարի բռնագանձման և պայմանագիրը լուծելու պահանջների մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 12.07.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 20.07.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 06.10.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դիմելով Դատարան, հայցվորը հայտնել է, որ 09.09.2005 թվականին «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի և «Սահակ և Դիաննա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվել է թիվ 433 պայմանագիրը: Պայմանագիրը նոտարական վավերացում է ստացել 13.09.2005 թվականին Սևանի նոտարական տարածքի նոտար Հ. Հարությունյանի կողմից և գրանցվել է սեղանամատյանում 1081 համարով և կադաստրի կոմիտեի կողմից 13.10.2005 թվականին տրվել է պետական գրանցման թիվ 0032347 վկայականը:
Պայմանագրի համաձայն՝ վարձատուն պարտավոր է վճարի դիմաց վարձակալի տիրապետմանը և օգտագործմանը տրամադրել 30.000 քմ հողամաս Ծափաթաղ գյուղի ափամերձ հատվածում:
Համաձայն պայմանագրի 10-րդ կետի՝ հողամասի տարեկան վարձավճարը կազմել է 300.000 ՀՀ դրամ:
Համաձայն պայմանագրի 13-րդ կետի` վարձակալական ընթացիկ վճարումները վարձակալի կողմից մուծվում են հավասար չափերով` ըստ տարվա օրացուցային եռամսյակների` ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա քսանհինգը:
Պայմանագրի 16-րդ կետի համաձայն` Վարձակալը վարձավճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք` վարձատուին չվճարված գումարի 0.05 տոկոսի չափով:
Համաձայն պայմանագրի 22.1 կետի` պայմանագիրը վարձատուի կողմից կարող է միակողմանի վաղաժամկետ լուծվել, եթե վարձակալը երեք ամիս ուշացնում է վարձավճարի մուծումը:
Պատասխանողը, խախտելով պայմանագրային պարտավորությունները, ՊՈԱԿ-ին չի վճարել հողամասի վարձավճարը, որի արդյունքում 30.06.2023 թվականի դրությամբ ապառքը կազմում է 508.610 ՀՀ դրամ, որից 451.838 ՀՀ դրամը պայմանագրով սահմանված վարձավճարի գումարն է, 4.654 ՀՀ դրամը՝ պայմանագրի 16-րդ կետով հաշվարկված տույժի գումարն է:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը դատարանին խնդրել է «Սահակ և Դիաննա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանց հօգուտ հայցվորի բռնագանձել 508.610 ՀՀ դրամ և լուծել 09.09.2005 թվականին «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի և «Սահակ և Դիաննա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված թիվ 433 պայմանագիրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ և 213-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ2/13234/02/23 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի փետրվարի 12-ին` ժամը «10:30»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ2/13234/02/23 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի, որ՝
ա) «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «Սահակ և Դիաննա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 09.09.2005 թվականին նոտարական վավերացմամբ սի վարձակալության պայմանագիր կնքված լինելու և պայմանագրից ծագող իրավունքներն օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած լինելու փաստերը,
բ) Պատասխանողի կողմից վարձակալության պայմանագրերից բխող վարձավճար վճարելու պարտավորությունը ոչ պատշաճ կատարված լինելու և պարտքի գումարը 451.838 ՀՀ դրամ կազմելու փաստը,
գ) Վարձակալի՝ վարձավճարն ամբողջությամբ կամ մասնակի ուշացման դեպքում յուրաքանչյուր օրվա համար վարձատուին չվճարված գումարի 0.05 տոկոսի չափով տուժանք վճարելու պարտավորության առկայության և տուժանքի գումարը 56.772 ՀՀ դրամ կազմելու փաստերը,
դ) 09.09.2005 թվականին «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի և «Սահակ և Դիաննա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված թիվ 433 պայմանագիրը լուծելու հիմքերի առկայության փաստը:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի ներկայացված պահանջների մերժման, այդ թվում՝ իր պարտավորության՝ սահմանված կարգով պատշաճ կատարված լինելու փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 12.02.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ


Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`