Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԱԴԴ/0046/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.11.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԴԱՏԱՎՈՐ Տ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0046/02/18

Մարինե Մարատի Ղարիբյանին
Ք. Երևան, Հասմիկի փ., 29 տ.

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրի վարչական շենքում 2024 թվականի փետրվարի 13-ին ժամը 11:00-ին քննության է նշանակվել քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Մարինե Մարատի Ղարիբյանի, Պարգև Ղարիբյանի, Սիրուշ Ղարիբյանի, Մարգարիտա Ղարիբյանի, Տիգրան Ղարիբյանի, Վահագն Ղարիբյանի, Մերի Ղարիբյանի՝ համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և բռնագանձում տարածելու, իսկ դրա առանձնացման անհնարինության դեպքում կամ համասեփականատիրոջ կողմից նրանց բաժինը գնելու առաջարկությունից հրաժարվելու դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք` որպես պատասխանող ներկայանալ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան /Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենք, ք. Երևան, Հալաբյան 41 ա, 11 հարկ, նիստերի դահլիճ՝ 10, հեռ. /010/51-18-13-405/406:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Սույն գործով փաստաթղթերը դեպոնացված են դատարանում:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս.ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 374 /010/51/18/13-405-406

Էլ. փոստ`