Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/36033/02/20 քաղաքացիական գործով պատասխանող «Վի Էլ Լոգիստիկ» ՍՊԸ-ի վերաբերյալ հրապարակային ծանուցում:

28.11.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս




ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Թիվ ԵԴ/36033/02/20 քաղաքացիական գործով
Պատասխանող «Վի Էլ Լոգիստիկ» ՍՊԸ-ին
/Հասցե՝ ք. Երևան, Դ.Անհաղթի փող., 19/1 շ., բն. 46/

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ս.ՈՒլիխանյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/36033/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի «Քեթրին Գրուպ»
ՍՊԸ-ի ընդդեմ «Վի Էլ Լոգիստիկ» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման, վարձավճարներ հաշվարկելու, շարժական գույքի վարձակալության պայմանագիրը լուծելու և վարձակալած ավտոմեքենաները վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Սույն քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես պատասխանող:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով դատաքննությունը նշանակված է 2024 թվականի հունվարի 23-ին, ժամը 15:40-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում /հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, թիվ 2 դատական նիստերի դահլիճ, հեռ. +(374) 24-36-35, էլ.փոստ՝ civ.yerevan@court.am/:
Նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ Ձեր անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԷԼ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 24-36-35

Էլ. փոստ`