Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/7417/05/23 Վարչական գործով

28.11.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված





Վարչական գործ թիվ ՎԴ/7417/05/23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ՔՆՆԵԼՈՒ ԵՎ
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23 հոկտեմբերի 2023թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Ելենա Առաքելյան, քննարկելով գործն ընդհանուր կանոններով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

Մարիամ Ալբերտի Մկրտչյանը 19.09.2023թ. փոստային ծառայության միջոցով հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի՝ խնդրելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի կողմից 21.06.2022թ. ընդունված «Սուսաննա Մկրտչյանին անչափահասներ Ալեքս Մոհսեն Մկրտչյանի և Սառա Մոհսեն Մկրտչյանի նկատմամբ խնամակալ նշանակվելու մասին» թիվ 426-Ա որոշումը վերացնել:
ՀՀ վարչական դատարանի 28.09.2023թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել է գործը քննել գրավոր ընթացակարգով։ Նույն որոշմամբ դատական իշխանության պաշտոնական կայքում գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 29.02.2024թ.:
ՀՀ վարչական դատարանի 28.09.2023թ. գրություններով դատավարության մասնակիցներին պարզաբանվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին։
ՀՀ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի կողմից 20.10.2023թ. ՀՀ վարչական դատարան է ներկայացվել առարկություն, որին կից ներկայացվել են վարչական վարույթի նյութերը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանում վիճարկման հայցերով գործերի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի համաձայն՝ գործը չի կարող քննվել գրավոր ընթացակարգով, եթե՝ 1) առկա է դատավարության մասնակիցներին, վկաներին, փորձագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույցը զննելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն, 4) անհրաժեշտ է ձեռնարկել սույն օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործողություններ, որոնք դատարանի գնահատմամբ չեն կարող իրականացվել գրավոր ընթացակարգով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.3-րդ հոդվածի համաձայն՝ եթե սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հանգամանքներն առկա են գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումը կայացնելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտ հրապարակելը, ապա վարչական դատարանը որոշում է կայացնում գործն ընդհանուր կանոններով քննելու մասին և, անհրաժեշտության դեպքում, սույն օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանված կարգով հրավիրում է նախնական դատական նիստ։
Նկատի ունենալով, որ սույն դեպքում առկա են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վերը վկայակոչված 117-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով սահմանված դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտություն, դատարանը գտնում է, որ սույն վարչական գործը պետք է քննել ընդհանուր կանոններով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին։
Տվյալ դեպքում դատարանը համարում է, որ սույն գործը նախապատրաստված է, ուստի պետք է նշանակել դատաքննության:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 118.3-րդ, 123-րդ, 127-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ ՀՀ վարչական դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ՎԴ/7417/05/23 վարչական գործի քննությունն իրականացնել ընդհանուր կանոններով։
2. Սույն վարչական գործը նշանակել դատաքննության 13.02.2024 թվականին՝ ժամը 11:20-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 2):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ ԵԼԵՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07

Էլ. փոստ`