Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/7417/05/23 վարչական գործով

28.11.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված






Վարչական գործ թիվ ՎԴ/7417/05/23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ


23 հոկտեմբերի 2023թ. ք.Երևան


Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Ելենա Առաքելյան, քննարկելով երրորդ անձ ներգրավելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ

ՀՀ վարչական դատարանի 28.09.2023թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Մարիամ Ալբերտի Մկրտչյանի հայցն ընդդեմ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի կողմից 21.06.2022թ. ընդունված «Սուսաննա Մկրտչյանին անչափահասներ Ալեքս Մոհսեն Մկրտչյանի և Սառա Մոհսեն Մկրտչյանի նկատմամբ խնամակալ նշանակվելու մասին» թիվ 426-Ա որոշումը վերացնելու պահանջի մասին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-3-րդ մասերի համաձայն` երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը:
Երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել իրենց դիմումի հիման վրա։
Եթե դատական ակտը անխուuափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց վրա, ապա դատարանը պարտավոր է այդ անձանց ներգրավել դատավարության մեջ որպեu երրորդ անձ։
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայացված հայցադիմումով հայցվորը խնդրել է վերացնել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի կողմից 21.06.2022թ. ընդունված «Սուսաննա Մկրտչյանին անչափահասներ Ալեքս Մոհսեն Մկրտչյանի և Սառա Մոհսեն Մկրտչյանի նկատմամբ խնամակալ նշանակվելու մասին» թիվ 426-Ա որոշումը, իսկ որոշմամբ քաղաքացի Սուսաննա Արամի Մկրտչյանը նշանակվել է խնամակալ անչափահասներ Ալեքս Մոհսեն Մկրտչյանի և Սառա Մոհսեն Մկրտչյանի նկատմամբ, ՀՀ վարչական դատարանը գտնում է, որ կայացվելիք դատական ակտով անմիջականորեն շոշափվելու են Սուսաննա Արամի Մկրտչյանի իրավունքները, ուստի անհրաժեշտ է Սուսաննա Արամի Մկրտչյանին սույն վարչական գործով դատավարության մեջ ներգրավել որպես երրորդ անձ:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ ՀՀ վարչական դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Սուսաննա Արամի Մկրտչյանին սույն վարչական գործով դատավարության մեջ ներգրավել որպես երրորդ անձ։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։



ԴԱՏԱՎՈՐ ԵԼԵՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07

Էլ. փոստ`