Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/7417/05/23 վարչական գործ

28.11.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված




Վարչական գործ թիվ ՎԴ/7417/05/23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ԳՈՐԾԸ ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28 սեպտեմբերի 2023թ. ք. Երևան


Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` դատավոր Ելենա Առաքելյան, ծանոթանալով Մարիամ Ալբերտի Մկրտչյանի կողմից ներկայացված հայցադիմումին և դրան կից փաստաթղթերին և քննարկելով գործը գրավոր ընթացակարգով քննելու հարցը

ՊԱՐԶԵՑ

Մարիամ Ալբերտի Մկրտչյանը 19.09.2023թ. փոստային ծառայության միջոցով հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի՝ խնդրելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի կողմից 21.06.2022թ. ընդունված «Սուսաննա Մկրտչյանին անչափահասներ Ալեքս Մոհսեն Մկրտչյանի և Սառա Մոհսեն Մկրտչյանի նկատմամբ խնամակալ նշանակվելու մասին» թիվ 426-Ա որոշումը վերացնել:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը դատարանը եզրակացրեց, որ դրանք ներկայացվել են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանում վիճարկման հայցերով գործերի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:
Նկատի ունենալով, որ տվյալ դեպքում ներկայացվել է վիճարկման հայց, և առկա չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` գործը գրավոր ընթացակարգով քննելը բացառող հանգամանքները, ՀՀ վարչական դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված վարչական գործի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ, 77-րդ, 78-րդ, 117-րդ, 118-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածներով՝ ՀՀ վարչական դատարանը


ՈՐՈՇԵՑ

1. Մարիամ Ալբերտի Մկրտչյանի հայցադիմումն ընդդեմ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի կողմից 21.06.2022թ. ընդունված «Սուսաննա Մկրտչյանին անչափահասներ Ալեքս Մոհսեն Մկրտչյանի և Սառա Մոհսեն Մկրտչյանի նկատմամբ խնամակալ նշանակվելու մասին» թիվ 426-Ա որոշումը վերացնելու պահանջի մասին, ընդունել վարույթ, և գործը քննել գրավոր ընթացակարգով:
2. Գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակել 2024թ. փետրվարի 29-ին դատական իշխանության պաշտոնական «DataLex» (ԴատաԼեքս) կայքի միջոցով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԵԼԵՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ












Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07

Էլ. փոստ`