Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/22458/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.11.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Արաբկիրի նստավայր` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61(ներքին՝ 110), www.court.am,
գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/22458/02/19

Բաղդասար Աղասիի Բաղդասարյանին
/ՀՀ, ք.Երևան, Քանաքեռ 10 փող., 4/5 տուն/

Երասխ Պետրոսի Տոնոյանին
/ՀՀ, ք.Երևան, Անդրանիկի փող 50 շենք, բն. 13/

Աղաբեկ Մարտիրոսի Բալյանին
/ք.Նոր Հաճն, Իսահակյան փող., 5 շենք, բն. 4/

Ինգա Մանվելի Հակոբյանին
/ՀՀ, Արմավիրի մարզ, գ.Ջրառատ, Իսահակյան փող., 105 տուն/

Ինգա Մանվելի Հակոբյանի ներկայացուցիչ Մացական Ղազարյանին
/ՀՀ, ք.Երևան, Արշակունյաց պող., 5/211 սենյակ/

Շենգավիթ Նոտարական տարածքի նոտար Անահիտ Մինասյանին
/ՀՀ, ք.Երևան, Բագրատունյաց 43/

Շուշիկ Հովասափյանին
/ՀՀ, ք.Երևան, Քանաքեռ 10 փող., 4/7 տուն/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/22458/02/19 քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07.11.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ծանոթանալով քաղաքացիական գործին ըստ հայցի Բաղդասար Աղասիի Բաղդասարյանի ընդդեմ Երասխ Պետրոսի Տոնոյանի, Աղաբեկ Մարտիրոսի Բալյանի, Ինգա Մանվելի Հակոբյանի, երրորդ անձ Շենգավիթ Նոտարական տարածքի նոտար Անահիտ Մինասյանի` գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Ինգա Մանվելի Հակոբյանի ընդդեմ Բաղդասար Աղասիի Բաղդասարյանի, Շուշիկ Հովասափյանի, երրորդ անձինք Երասխ Պետրոսի Տոնոյանի, Աղաբեկ Մարտիրոսի Բալյանի՝ վտարման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Բաղդասար Աղասիի Բաղդասարյանը 19.07.2019թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Բաղդասար Աղասիի Բաղդասարյանի ընդդեմ Երասխ Պետրոսի Տոնոյանի, Աղաբեկ Մարտիրոսի Բալյանի, Ինգա Մանվելի Հակոբյանի` գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ռ.Ներսիսյան) 24.07.2019թ. որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին:
Բաղդասար Աղասիի Բաղդասարյանը 25.07.2019թ. կրկին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Բաղդասար Աղասիի Բաղդասարյանի ընդդեմ Երասխ Պետրոսի Տոնոյանի, Աղաբեկ Մարտիրոսի Բալյանի, Ինգա Մանվելի Հակոբյանի` գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ռ.Ներսիսյան) 26.07.2019թ. որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ.Ներսիսյան) 05.04.2021 թվականի որոշմամբ Շենգավիթ նոտարական տարածքի նոտար՝ Անահիտ Մինասյանը թիվ ԵԴ/22458/02/19 քաղաքացիական գործով ներգրավվել է որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ:
Պատասխանող Ինգա Մանվելի Հակոբյանը 02.02.2022թ. հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Բաղդասար Աղասիի Բաղդասարյանի, Շուշիկ Հովասափյանի, երրորդ անձինք Երասխ Պետրոսի Տոնոյանի, Աղաբեկ Մարտիրոսի Բալյանի՝ վտարման պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ռ.Ներսիսյան) 07.02.2022թ. որոշում է կայացրել հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու մասին:
Պատասխանող Ինգա Մանվելի Հակոբյանը 03.08.2022թ. կրկին հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Բաղդասար Աղասիի Բաղդասարյանի, Շուշիկ Հովասափյանի, երրորդ անձինք Երասխ Պետրոսի Տոնոյանի, Աղաբեկ Մարտիրոսի Բալյանի՝ վտարման պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ռ.Ներսիսյան) 08.08.2022թ. որոշում է կայացրել հակընդդեմ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ.Ներսիսյանը ժամանակավոր անաշխատունակ լինելու հանգամանքով պայմանավորված թիվ ԵԴ/22458/02/19 քաղաքացիական գործը 27.10.2023թ. մակագրվել է ինձ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
Վերոգրյալի հիման վրա` դատարանը գտնում է, որ թիվ ԵԴ/22458/02/19 քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով և 125-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/22458/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Բաղդասար Աղասիի Բաղդասարյանի ընդդեմ Երասխ Պետրոսի Տոնոյանի, Աղաբեկ Մարտիրոսի Բալյանի, Ինգա Մանվելի Հակոբյանի, երրորդ անձ Շենգավիթ Նոտարական տարածքի նոտար Անահիտ Մինասյանի` գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Ինգա Մանվելի Հակոբյանի ընդդեմ Բաղդասար Աղասիի Բաղդասարյանի, Շուշիկ Հովասափյանի, երրորդ անձինք Երասխ Պետրոսի Տոնոյանի, Աղաբեկ Մարտիրոսի Բալյանի՝ վտարման պահանջի մասին, ընդունել վարույթ:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 15.12.2023-ին, ժամը 12:00-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ






Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`