Թիվ ԵԴ2/19928/02/23 քաղաքացիական գործով Համլետ Կարենի Հայրապետյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
01.12.2023
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/19928/02/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ
ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
18.10.2023թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան), ծանոթանալով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված հայցադիմումին,
ՊԱՐԶԵՑ
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպությունը 31.07.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Համլետ Կարենի Հայրապետյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, որը դատավոր Ս. Ուլիխանյանի՝ 11.08.2023թ. որոշմամբ վերադարձվել է:
Հայցադմումը կրկին է ներկայացվել 03.10.2023թ. և մակագրվել դատավոր Ա. Մկրտչյանին, իսկ վերջինիս աշխատակազմին է հանձնվել 09.10.2023թ.:
Հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ, 124-րդ, 125-րդ, 127-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով և 41-րդ գլխի կանոններով` դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Հայցադիմումն ընդունել վարույթ և քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
2. Դատարանի եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2024 թվականի փետրվարի 16-ին:
3.Հայցադիմումի սկզբնական ներկայացման օր համարել՝ 31.07.2023թ.:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա
Հեռ..` 01051813
Էլ. փոստ`