Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/11658/02/23 Քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

01.12.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի համաձա

ԵԴ/11658/02/23 Քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

Պատասխանող՝ Մխիթար Շալիկոյի Ռափյանին
/ք. Երևան, Հր. Քոչարի 16/1շ., բն. 7/



ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Տ. Ստեփանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Նունե Շալիկոյի Ռափյանի, Վահրամ Շալիկոյի Ռափյանի ընդդեմ Մխիթար Շալիկոյի Ռափյանի`ընդհանուր գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու, անհնարինության դեպքում՝ հրապարակային սակարկություններով գույքը վաճառելու և ստացված գումարը բաժնային սեփականատերերի միջև բաշխելու պահանջի մասին:
Դուք հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան սույն քաղաքացիական գործով, որպես պատասխանող:
Դատական նիստը նշանակվել է 2024 թվականի մայիսի 24-ին ժամը՝ 11:30-ին:
Ներկայանալու վայրը` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 5, հեռ./ 010 55-77-04/:
Խնդրվում է նշված օրը և ժամին դատական նիստին որպես պատասխանող ապահովել Ձեր մասնակցությունը:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Ծանոթություն.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն`
Այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում կրում է դատավարական փաստաթուղթը, դրան կից փաստաթղթերը կամ ապացույցները դատարանին և դատավարության այլ մասնակիցներին ուղարկելու պարտականություն, ապա դատավարական փաստաթղթերը կարող են ուղարկվել նաև պատվիրված նամակով՝ առանց հանձնման մասին ծանուցման:
3. Այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում

Դատավորի օգնական Գ.Անտոնյան

Հասցե` ք. Երևան, Մ.Խորենացի 162 ա

Հեռ..` 010557704

Էլ. փոստ`