Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/2743/05/22 վարչական գործով ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ Երրորդ անձ Նաիրի Հակոբյանին /Կոտայքի մարզ, Առինջ, Ս. Առինջեցու փողոց, 14 տուն/

04.12.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 8-րդ մաս

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Սարգիս Ավետիսյանի ընդդեմ Կոտայքի մարզի Արզնի համայնքի, Արզնի համայնքի ավագանի, Կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք Նաիրի Հակոբյան, Բաբկեն Հովակիմյան՝ Արզնի համայնքի ավագանու 13.05.2021 թվականի թիվ 43 որոշումը մասնակի՝ թիվ 07-016-0322-0057 կադաստրային ծածկագրով հողատարածքն աճուրդով օտարելու և օտարման պայմաններ սահմանելու մասով, անվավեր ճանաչելու, 28.06.2021 թվականին վերոնշյալ ծածկագրով հողամասեր վաճառելու աճուրդն անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ 28.06.2021 թվականի թիվ 10 արձանագրությունը, Արզնի համայնքի ղեկավարի 07.07.2021 թվականի թիվ 122 որոշումը, նոտարական կարգով կնքված և սեղանամատյանում թիվ 6162 համարի ներքո գրանցված 09.07.2021 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը (07-016-0322-0057), թիվ 07-016-0322-0057 կադաստրային ծածկագրով գույքերի նկատմամբ 14.07.2021 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, 20.05.2022 թվականի անշաժ գույքի վաճառքի պայմանագիրն, 24.01.2023 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչել պահանջի մասին:
Նշված գործով նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի փետրվարի 29-ին, ժամը՝ 12:00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 20/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:






ԴԱՏԱՎՈՐ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Մ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հասցե` Գ.Նժդեհի փողոց 23 շենք

Հեռ..` 49-48-07

Էլ. փոստ`