Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հա․ ԵԴ/66614/02/22 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը Դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

04.12.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (Էրեբունի նստավայր)
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95,99 հոդվածներով

Հա. ԵԴ/66614/02/22 քաղաքացիական գործով
Հայցվոր <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊԸ-ին
(Ծանուցման հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Ավետ Ավետիսյան փողոց, 116/1 և 116/5)

Պատասխանողներ Հովհաննես Մանուկի Մարտիրոսյանի
ներկայացուցիչ Սևակ Մարաբյանին
(Հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Բաբաջանյան փողոց, շենք 189, բնակարան 5)
Ռաֆիկ Ռուբիկի Սարգսյանին
(ՀՀ, Արարատի մարզ, ք․Մասիս, 3-րդ թաղամաս, շենք 11, բնակարան 44)
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հարգելի դատավարության մասնակից(ներ)
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում ըստ հայցի <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊԸ-ի ընդդեմ Հովհաննես Մանուկի Մարտիրոսյանի և Ռաֆիկ Ռուբիկի Սարգսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հա. ԵԴ/66614/02/22 քաղաքացիական գործը։
Միաժամանակ ծանուցվում եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտվել է և քաղաքացիական գործը նշանակվել է դատաքննության 29․05․2024 թվականին ժամը 17։00-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրի (հասցե` ՀՀ, ք.Երևան, Մ.Խորենացի 162Ա) դատական նիստերի թիվ 7-րդ դահլիճում:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես դատավարության մասնակից, նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող վավեր փաստաթղթով և դրանց պատճեններով,
- իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի ներկայացուցիչ հանդիսանալու փաստը հիմնավորող վավեր փաստաթղթերով և դրանց պատճեններով,
- որպես գործին մասնակցող անձի ներկայացուցիչ հանդես գալու դեպքում՝ անձը և պատշաճ լիազորությունները հավաստող փաստաթղթերով և դրանց պատճեններով:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ տեղում:
Դատարանը պարզաբանում է նաև, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 180-րդ հոդվածի՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
(…)
11) ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Առդիր` Դատարանի 15․11․2023 թվականի <<Նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու մասին>> որոշումը՝ 2 թերթից:

Դատավոր Ա. Օհանյանի օգնական` Ն. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք․Երևան․ Մ․Խորենացու 162Ա

Հեռ..` +37410576784

Էլ. փոստ`