Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԿԴ/3194/02/11 քաղաքացիական գործով Պատասխանող՝ ԱՁ Գագիկ Պապոյանին Հասցե` ք. Երևան, Նալբանդյան 51 շ., բն. 29

05.12.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6 մաս

թիվ ԵԿԴ/3194/02/11 քաղաքացիական գործով
Պատասխանող՝ ԱՁ Գագիկ Պապոյանին
Հասցե` ք. Երևան, Նալբանդյան 51 շ., բն. 29

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինա Տաշչյանի վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/3194/02/11 քաղաքացիական գործը: Արամ Վիկտորի Աղաբաբյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ ԱՁ Գագիկ Պապոյանի, Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի՝ իրավունքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա ձեռք բերված անշարժ գույքի առուվաճառքի հիմնական պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Սույն ծանուցագրով տեղեկացնում ենք, որ թիվ ԵԿԴ/3194/02/11 քաղաքացիական գործով Դուք, որպես պատասխանող, հրավիրվում (կանչվում) եք մասնակցելու վերոհիշյալ քաղաքացիական գործով 2023թ. դեկտեմբերի 7-ին ժամը 10։05-իննշանակված դատաքննությանը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10), թիվ 7 դատական նիստերի դահլիճում:
Տեղեկացնում ենք, որ դատարան չներկայանալու դեպքում պարտավոր եք չներկայանալու պատճառների մասին նախապես հայտնել դատարանին:
Տեղեկացնում ենք նաև, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին չներկալայանալը կարող է հանգեցնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված հետևանքների, օրինակ, հայցն առանց քննության թողնելուն:
Դատավարական փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10 հասցեով:
Դատական նիստին անհ րաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։

Հասցե` ք. Երևան Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 209776

Էլ. փոստ`