Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/57923/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.12.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

ք. Երևան, Հր․Ներսիսյան 10, հեռ. 010287100

Քաղաքացիական գործ
ԵԴ/57923/02/21
Պատասխանող՝ Դավիթ Քալաշյանին
Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Արաբկիր 51 փողոց, 8/2 տուն

Դատավոր Ա.Շիլաջյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/57923/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Մարիա Դավիթի Հակոբյանի ընդդեմ Դավիթ Մամիկոնի Քալաշյանի, իրավասու մարմնիններ՝ Ավան վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի, Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի՝ ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի սահմանման և ալիմենտի բռնագանձման պահանջների մասին։
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև a.shilajyan@court.am էլեկտրոնային հասցեով:
Դատական նիստը նշանակվել է 29.01.2024թ., ժամը 16:15-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում, 9-րդ նիստերի դահլիճում:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա․ՎԱՐԴԱՆՅԱՆ


Հասցե` Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 10287100

Էլ. փոստ`