Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/23996/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.12.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, 010287100, www.court.am

Թիվ ԵԴ/23996/02/19

Քաղաքացիական գործով


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պատասխանող՝ Աստղիկ Գագիկի Տորիկյանին

Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Շինարարների փող., 27 շենք, բն. 15



Դատավոր Ա.Շիլաջյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/23996/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Ալբերտ Անդրանիկի Հակոբյանի ընդդեմ Լուիզա Ռաֆիկի Հաջիկյանի, Աստղիկ Գագիկի Տորիկյանի, երրորդ անձ՝ Մկրտիչ Աշոտի Աբրահամյանի՝ Աստղիկ Տորիկյանի և Լուիզա Հաջիկյանի միջև 25.01.2007 թվականին կնքված թիվ 277 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը՝ գործարքը շինծու լինելու հիմքով անվավեր ճանաչելու և առոչինչ գործարքի հետևանքներ, այն է՝ Լուիզա Հաջիկյանի անվամբ ք.Երևան, Նոր Նորքի համայնքի 5-րդ մ/շ շենքի/ Մառի փողոց, 6շենք, բնակարան թիվ 29 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ 29.01.2007 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև a.shilajyan@court.am էլեկտրոնային հասցեով:

Տեղեկացվում է, որ նախնական դատական նիստը նշանակվել է 07.02.2024թ., ժամը 11:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 10287100

Էլ. փոստ`