Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/27690/02/21 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

07.12.2023

Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Պատասխանող՝ Մարիաննա Ռուդոլֆի Վարդանյան
/ք. Երևան, Մաշտոցի 40ա շենք, բն. 30/



ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.11.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվորների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/27690/02/21 քաղաքացիական գործով / հայցի Սահակ Սարգսի Վարդանյանի, Հրաչիկ Սարգսի Վարդանյանի իրավահաջորդներ Լարիսա Աղասու Չախոյանի, Գայանե Հրաչիկի Վարդանյանի և Սարգիս Հրաչի Վարդանյանի (այսուհետ նաև`Հայցվորներ) ընդդեմ Մարիաննա Ռուդոլֆի Վարդանյանի՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին/:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ « ք. Երևան, Մաշտոցի 40ա շենք, բն. 30» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «տեղափոխված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը 14.11.2023 թվականին ընդունվել է վարույթ, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):

Դատավորի օգնական Է. Հակոբյան

Հասցե` Գարեգին Նժդեհի փողոց 23

Հեռ..` 010-441-823 (333)

Էլ. փոստ`